Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգ

Գրանցում

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու համար քվեարկողը պետք է գրանցվի «գրանցում» բաժնում` համապատասխան դաշտերում մուտքագրելով անձնագրի սերիան և համարը, ծրարով իրեն տրամադրված անհատական ծածկագիրը, իր կողմից կամայականորեն ընտրված օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը, ցանկության դեպքում նաև էլեկտրոնային փոստի հասցեն` համապատասխան հաղորդագրություններ ստանալու նպատակով:

Քվեարկել

Գրանցվելուց հետո քվեարկողը մուտք է գործում «քվեարկել» բաժին, համապատասխան դաշտերում լրացնում գրանցման ժամանակ իր կողմից մուտքագրված օգտվողի անունը և անհատական գաղտնաբառը և ստանում էլեկտրոնային քվեաթերթիկի միջոցով քվեարկելու հնարավորություն: